Սարկոզին ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է ուզում տեսնել Հնդկաստանը, Գերմանիան և Ճապոնիան
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անհրաժեշտ է համարում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնան Հնդկաստանը, Գերմանիան, Ճապոնիան և ևս մեկ երկիր Աֆրիկյան մայրցամաքից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխել, որ յուրաքանչյուր մայրցամաք իր մշտական ներկայացուցիչն ունենա, որ միլիարդավոր մարդիկ տարանջատված չպահվեն: Վիրավորական է, որ աֆրիկյան ոչ մի երկիր Անվտանգության խորհրդի մշտական անդամների շարքում չկա», - հայտարարել է Սարկոզին:
Նա նաև չի պատրաստվում համակերպվել այն մտքի հետ, որ Հնդկաստանը, որը` 20 տարի անց, աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը կլինի, ՄԱԿ - ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ չի հանդիսանում:
«Անչափ վիրավորական է, որ Ճապոնիան և Գերմանիան 60 տարի առաջ կատարվածի պատճառով զրկված են ՄԱԿ - ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ լինելու իրավունքից», - ասել է Ֆրանսիայի նախագահը:









