Մոլդովայում տեղի է ունեցել նորընտիր նախագահի երդման արարողությունը
Մոլդովայում այսօր տեղի է ունեցել նորընտիր նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի (ձախում) երդման հանդիսավոր արարողույթւնը, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Տիմոֆտին երդվել է. «Բոլոր ուժերը ներդնել Մոլդովայի Հանրապետության համար, հարգել սահմանադրությունը և օրենքը, պաշտպանել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, և Մոլդովայի անկախությունը և ամբողջականությունը»:
Հիշեցնենք, որ 63-ամյա Տիմոֆտին նախագահ էր ընտրվել մեկ շաբաթ առաջ։ Մոլդովայի պատմության հետխորհրդային շրջանի 4-րդ նախագահը՝ ստանալով 101 պատգամավորներից 62-ի աջակցությունը:
Մոլդովան պառլամենտական հանրապետությունն է և ԱՊՀ երկրների շարքում միակն է, որտեղ նախագահին ընտրում են պատգամավորները: Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահ պետք է ընտրվի խորհրդարանի պատգամավորների 3/5-ի մեծամասնությամբ:
Մոլդովան նախագահ չուներ ավելի քան 2 տարի: Իշխող կոալիցիայի՝ պետության ղեկավար ընտրելու նախորդ բոլոր ջանքերն անհաջողության էին մատնվել` խորհրդարանական խմբակցությունների միջև տարաձայնությունների պատճառով:
Նրա թեկնածությունն առաջադրել էին «Եվրոպական ինտեգրացիայի դաշինք» կուսակցության ներկայացուցիչները:
«Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը բոյկոտել էր խորհրդարանի նիստը: Սակայն, քաղաքական ճգնաժամը հաղթահարել հնարավոր եղավ սոցիալիստների 3 ձայների և մեկ անկախ պատգամավորի ձայնի շնորհիվ:









