ԼՂՀ–ում քննարկվել է երկրի քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը

15:07 • 23.03.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը:

Ըստ ԼՂՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Բակո Սահակյանը քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը համարել է պետության կարևորագույն գործառույթներից մեկը և պետական անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը:

ԼՂՀ նախագահը նաև հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագծին և անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել սահմանված կարգով ընթացքավորել և հաստատման ներկայացնել այն` համապատասխան հանձնարարականներով: