Պակիստանում պայթյուն է որոտացել մզկիթի մոտ. կան զոհեր
Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել Ակակխել քաղաքի մզկիթներից մեկի մոտ:
Ահաբեկչության արդյունքում զոհվել են տեղի իսլամական «Լաշկար-է-Իսլամ» խմբավորման երեք ներկայացուցիչ և երկու պատահական անցորդ, ևս 9-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հավելենք, որ նման ահաբեկչություն իրականացվել էր նաև 3 շաբաթ առաջ, ինչի արդյունքում «Լաշկար-է-Իսլամ» մզկիթի մոտ 22 մարդ էր զոհվել և ևս 20-ը վիրավորվել:
Պակիստանի այդ հատվածը սահմանամերձ է Աֆղանստանի հետ, որտեղ գտնվում են «Թալիբան» և «Ալ Կաիդա» խմբավորումների բազմաթիվ զինյալներ, գրում է lifenews.ru-ն:









