Լեհաստանում էքսհումացիայի են ենթարկում նախագահական ինքնաթիռի վթարի որոշ զոհերի

14:22 • 23.03.12

Լեհ քննիչները երկրորդ անգամ են էքսհումացիայի են ենթարկել 2010թ.-ին Ռուսաստանում նախագահական ինքնաթիռի վթարի զոհերից երեքի մարմինները, քանի որ վթարից հետո ռուս հետաքննիչների արած ուսումնասիրության և լեհական կողմի ունեցած տվյալների մեջ զգալի անհամապատասխանություններ կան, գրում է The Guardian պարբերականը:

Մասնավորապես, Պահպանողական պատգամավոր Զբիգնև Վասերմանի` մոտ տարիներ առաջ արված վիրահատության պատճառով բացակայել են մի շարք օրգաններ, իսկ ռուսական արձանագրություններում դրանք առկա են:

Մեկ այլ քաղաքական գործիչ Պժեմիսլավ Գոսերսկու հերձման արդյունքում պարզվել է, որ ռուսական կողմը նրա հասակը 20սմ-ով ավելի երկար է գրել:

Իսկ Լեհաստանի պատմություն պետական ինստիտուտի ղեկավար Յանուշ Կուրտիկայի մարմնի էքսհումացիան ցույց է տվել, որ Ռուսաստանում նրան ընդհանրապես չեն հերձել, քանի որ բացակայում են համապատասխան սպիները:

Դատաբժշկական փորձաքննության ռուսական կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալյովը շտապել է պաշտպանել է իր կենտրոնի մասնագետներին` նշելով, որ բոլոր գործողություններն արվել են միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ սխալների հիմնական պատճառը վթարի պատճառով դիակների մասնատվածությունն է:

Լեհական բարձրաստիճան պատվիրակությունը Ռուսաստան հասցնող ինքնաթիռը կործանվել էր 2010-ի ապրիլի 10-ին, Սմոլենսկի օդանավակայանի մոտակայքում: