Տեսանկարահանող և արագաչափ սարքերը 145 մլն դրամի խախտում են գրանցել

13:11 • 23.03.12

Մինչ օրս տեսանկարահանող և արագաչափ սարքերի միջոցով գրանցված տուգանքների գումարը կազմում 145 միլոն դրամ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիականության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Ոչ մի վարորդ չի կարող զերծ մնալ պատասխանատվությունից, դա կլինի վարչական, թե կարգապահական: Երեբեք ոչ մի միջնորդություն չի կարող լինել: Խախտումները չեն կարող չարձանագրվել: Ի՞նչ է, 10 հազար դրամի համար պետք է նստեն մոնտաժո՞ւմներ անեն: Մի միլիոն չի, տասը միլոն չի, որ նստեն ու մոնատժ անեն, ոչ մեկ 10 հազար դրամի համար իրան վտանգի չի ենթարկի ինչ-որ մեկին լավություն անլու համար»- ասաց նա :

Հայկ Սարգսյանը լրագրողներին հորդորեց, որ ոչ թե շահույթները հաշվարկեն, այլ հարցնեն թե ինչքան օգուտ է եղել տեսանկարահանող սարքերի տեղադրելուց հետո: «Դա բիզնես չի, դա արված է անվտանգության և երթևեկության նորմերի պահպանման համար»,- ասաց Հայկ Սարգսյանը:

«Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ համաձայն չէ Հայկ Սարգսյանի հետ և ասաց, որ մոնտաժումներ տեղի են ունենում, սակայն ոչ թե փողոցներում տեղադրված տեսանկարահանող սարքերի դեպքում, այլ հենց Ճանապարհային ոստիկանության մեքենաների մեջ տեղադրված նկարահանող սարքերում: Էդուարդ Հովհաննիսյանի պնդմամբ ՀՀ ՃՈ-ն նույնիսկ վթարների թիվն է սխալ ասում:
«Լավ էլ բիզնես ա, որովհետև այդ գումարները գնում են «Սեքյուրիթի» ընկերությանը։ Այդ գումարները գնում են ոստիկանների հավելավճարներին, այդ գումարները գնում են Ճանապարհային ոստիկանության արտաբյուջե»,- Հայկ Սարգսյանին հակադարձեց Էդուարդ Հովհաննիսյանը:

«Եթե օրինակ Ոստիկանությունը հայտարարում է, որ եղել է 10 ավտոճանապարհային խախտում, ապա ապահովագրական ընկերություններում այդ թիվը մեկ զրոյով ավել է»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը: