Վաղը Հանրապետության հրապարակը փակ կլինի երթուղի դուրս եկող նոր ավտոբուսների պատճառով

18:23 • 23.03.12

Մարտի 24-ին Հանրապետության հրապարակը փակ է լինելու երթուղի դուրս եկող նոր ավտոբուսների պատճառով, այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Արմեն Մալխասյանից։
Նա նշեց, որ միջոցառումները կապված են Չինաստանից ներկրված 249 ավտոբուսների շահագործման հետ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ անցկացվելիք միջոցառման կապակցությամբ, ժամը 08.00-ից մինչև ժամը 12.00-ը հրապարակ մտնող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն: