Առանձնատներ, անձնական վարորդ ու հաշվեհամարներ. աշխարհի ամենահարուստ կենդանիները (լուսանկարներ)

12:47 • 23.03.12

Մեր «փոքրիկ բարեկամների» հանդեպ սերը սահմաններ չունի: Հատկապես բախտը ժպտում է այն չորքոտանիներին, որոնք ունեն հարուստ տերեր, քանի որ հետագայում հենց նրանք են դառնում հարստության ժառանգորդը:

Եվ այսպես, աշխարհի ամենահարուստ կենդանին Գյունտեր մականվամբ գերմանական հովվաշունն է, որն իր տիրուհուց` կոմսուհի Կարլոտա Լիբենշտայնից, ժառանգել է ավելի քան 140 մլն դոլար: Միլիոնատեր շունն ունի տուն Տոսկանայում, առանձնատուն Մայամիում, անձնական վարորդ և սպասավոր: Կենդանին նաև հայտնվել է Գինեսի «Ռեկորդների գրքում»` որպես աշխարհի ամենահարուստ կենդանին:

Животные-миллионеры

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկրորդ տեղում Կալու շիմպանզեն է, որին լողի ավստրալացի նախկին չեմպիոն Ֆրենկ Օ’Նիլի կինը`  Պատրիսիա Օ’Նիլը կտակել է 62.4 մլն դոլար:

Животные-миллионеры

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ եռյակը եզրափակում է միայն վերջերս հարստացած թափառական Թոմազինո կատուն: Փողոցից վերցված չորքոտանին այժմ ունի մոտ 15.6 մլն դոլար կարողություն, որը կենդանուն է կտակել իտալուհի միլիոնատիրուհի Մարիա Ասունտան: Իտալուհին չի ունեցել երեխաներ և բարեկամներ, այդ իսկ պատճառով ողջ կարողությունը, այդ թվում` տներ Միլանում ու Հռոմում, նաև բանկային հաշվեհամարներ, կտակել է իր «փոքրիկին»:

hotsluttomasso1 (445x337, 15Kb)