Իտալիայի Րիետի քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

20:49 • 23.03.12

Իտալիայի Րիետի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթղթին, որն օրակարգ էր մտցրել քաղաքային խորհրդի նախագահ Ջաննի Տուրինան։

Փաստաթուղթը Քաղաքային խորհրդի օրակարգ մտցնելու հարցում է մեծ դեր ունեցել Րիետիում բնակվող հայազգի ակտիվիստ Մետաքսյա Վանոյանը, ում համար կարևորագույն նպատակ է Հայոց ցեղասպանության անվերապահ ճանաչման միջոցով պատմանական ճշմարտության և արդարության հաստատումը։

Փաստաթուղթն ստորագրվել է սույն թվականի մարտի 20-ին։

Րիետին դռնբաց է ընդունել և սատարել Վանոյանի ձեռնարկած և իրականացրած հասարակական-մշակութային բնույթի բազմաթիվ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի մշակութային եւ պատմական կերպարի գովազդմանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ հանրության իրազեկության բարձրացմանը, հատկապես երիտասարդ սերունդների շրջանակներում: