«Խելացի դպրոցական համազգեստ»՝ բրազիլացի երեխաներին հետևելու համար

16:51 • 23.03.12

Բրազիլիայի Վիտորիա-դա-Կոնկիստա քաղաքում դպրոցականների համազգեստներում հատուկ համակարգչային չիպեր են սկսել կարել՝ երեխաներին հետևելու համար:

Քաղաքի իշխանությունը դրանք արդեն որակել է «խելացի դպրոցական համազգեստ»:

Առաջիկայում նախատեսվում է նման չիպեր կարել մոտ 20 հազ. համազգեստի մեջ, իսկ արդեն մյուս տարվանից նման համազգեստով դպրոց կհաճախեն մինչև 14 տարեկան բոլոր դպրոցականները:

Իշխանությունը նման որոշում է կայացրել, քանի որ շատ ընտանիքներում նունիսկ չեն էլ կասկածում, որ իրենց երեխաները տանից դուրս են գալիս, սակայն դպրոց չեն հաճախում:

«Մենք նկատել ենք, որ ծնողները բերում են դպրոց իրենց երեխաներին, սակայն չեն տեսնում նրանք շինություն մտնում են, թե ոչ, քանի որ միշտ շտապում են աշխատանքի», - ասել է դպրոցի տնօրենը Կորոլանո Մորաեշը:

Նոր համազգեստներով այդ խնդիրը կլուծվի: Եթե երեխան դպրոց մտնի, ծնողը կարճ հաղորդագրություն կստանա: Եթե երեխան ուշանա դասից 20 րոպեից ավել, ընտանիքի անդամներից որևէ մեկը հաղորդագրություն կստանա հետևյալ գրությամբ. «ձեր երեխան դեռ դպրոց չի եկել»:

Հավելենք, որ համազգեստի մաքրումը, կամ արդուկումը չի վնասի միկրոչիպը:

Նոր համակարգի համար արդեն նախատեսվել է մոտ 700 հազ. դոլար, գրում է BBC-ն: