«Խուժանների շքերթ» Թել-Ավիվում (լուսանկարներ)
Մարտի 22-ին Թել-Ավիվում հարյուրավոր կանայք դուրս են եկել կենտրոնական փողոցներ՝ մասնակցելու «խուժանների շքերթին», գրում է NEWSru.co.il-ը:
Կազմակերպիչների խոսքով ակցիայի նպատակն է իշխանության ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ սեռական բռնություններին:
«Բանն այն է, որ սեռական բռնությունը հաճախ որակվում է կանանց մեղավորությամբ: Դատական գործընթացների և քննության ժամանակ միշտ էլ ուսումնասիրվում է, թե նախկինում կինն իր կյանքում քանի տղամարդ է ունեցել, ինչպես է հագնվել: Սակայն դա կապ չունի», - նշել է շքերթի կազմակերպիչներից մեկը, ընդգծելով, որ նման բողոքի ակցիաներ անցկացվում են նաև Մեծ Բրիտանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:
Շքերթի ժամանակ կանայք իրենց բողոքն արտահայտել են երգերով և կոչերով:
«Եկեք ապացուցենք, որ մեր պահարանը, դա մեր ընտրությունն է, մեր մարմինը դա մեր սեփականությունն է, այդ իսկ պատճառով իրավունք ունենք հագնվել այնպես, ինչպես ուզում ենք: Այս ամենը բռնաբարությունը կամ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները չի արդարացնում»:
Պատմության մեջ «խուժանների» առաջին շքերթը անցկացվել է 2011 թ.-ին՝ Տորոնտոյում, այն ժամանակ ոստիկան Մայքլ Սանգինետին հանդես գալով Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ուսանողների առջև, հայտարել էր որ կանայք չպետք է հագնվեն մարմնավաճառների պես, եթե չեն ցանկանում բռնաբարության զոհ դառնալ:











