2011 թ. ջերմաստիճանը Երկրի որոշ մասերում ռեկորդ է սահմանել

16:47 • 23.03.12

2011 թվականին Երկիր մոլորակի տարբեր անկյուններում օդի ջերմաստիճանը հասել է վերջին 11 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշի, հայտնում է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը:

Միևնույն ժամանակ, նախորդ տարի մոլորակի միջին տարեկան ջերմաստիճանը եղել է ցածր` դարի ամենատաք` 2010 թվականի համեմատ:

«Երկրագունդը տաքանում է մարդկային գործունեության շնորհիվ, իսկ դա հանգեցնում է անդառնալի ների»,- կազմակերության գլխավոր քարտուղար Միշել Ժառոյի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Ի դեպ, այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, օրը տոնվում է 1950թ. ի վեր, կազմակերպության անդամ 189 երկրներում, այդ թվում` Հայաստանում:
Տոնի կարգախոսն է`«Եղանակը, կլիման ու ջուրը` տեղեկատվական դարում»: