Ինքնաթիռից ՉԹՕ են լուսանկարել Նիդերլանդներում (տեսանյութ)
Նիդերլանդներում` Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանից KLM ավիակընկերության ինքնաթիռի օդ բարձրանալու ժամանակ ուղևորը հենց օդանավի միջից տեսագրել է չճանաչված թռչող օբյեկտ:
ՉԹՕ-ն ունի կլոր ձև և լույս է անդրադարձնում: Ըստ գիտնականների` անհիմն է ենթադրել, թե դա օդերևութաբանական զոնդ է կամ չինական երկնային լուսարձակ. դրանք թույլատրված չեն օդանավակայանում:
Տեսահոլովակը նկարվել է հեռախոսով: Իսկ ճանապարհորդը իր ֆիքսած տարօրինակ օբյեկտը նկատել է միայն հաջորդ օրը:
/p>









