ԱՄՆ–ում ԱԷԿ–ի շահագործման դեմ բողոքող 130 ցուցարար է ձերբակալվել
Ավելի քան 130 մարդ է ձերբակալվել ԱՄՆ «Վերմոնտ Յանքի» ատոմակայանի գլխավոր գրասենյակի դիմաց տեղի ունեցած ցույցի ընթացքում, տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Ցուցարարները կոչ են արել փակել գործարանը, քանի որ դրա շահագործման 40–ամյա արտոնագրի ժամկետն արդեն սպառվել է: Նրանց համոզմամբ՝ արտոնագրի ժամկետի լրանալուց հետո գործարանի շահագործումը լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրին ու բնակչությանը:
Ձերբակալումների ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև որևէ բախում տեղի չի ունեցել:
Քաղաքի ոստիկանական բաժանմունքի գլխավոր ղեկավար Ջին Ռինը հայտարարել է, որ բոլոր 130 ձերբակալվածներն էլ հարցաքննությունից հետո ազատ են արձակվել:
Այժմ միջուկային կարգավորման ֆեդերալ հանձնաժողովը գործարանի շահագործման արտոնագրի ժամկետը երկարացրել է ևս 20 տարով: Ներկայում Վերմոնտ նահանգը ընկերության հետ ատոմակայանի փակման հարցով դատական գործընթացի մեջ է:









