Եմենում 10 մարդ է զոհվել ականապատ դաշտով անցնելիս
Եմենի Հաջա մարզում 10 մարդ է զոհվել ականապատ դաշտով քայլելիս, ևս 15-ը վնասվածք են ստացել, տեղեկացնում է vz.ru-ն։
Եմենի ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ տասնյակ մարդիկ լքելով ճամբարներից մեկը պատահաբար հայտնվել են ականապատ դաշտում։
Գերատեսչությունը ականների տեղադրման համար մեղադրել է Աբդել Մելեք ալ Հոուսիի զինված խմբավորմանը։
Նշվում է, որ չնայած մի շարք համաձայնագրերի ստորագրմանը, երկրում մինչ օրս շարունակվում են շիաների և սուննիների միջև բախումները։









