Վանաձոր–Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրահեռացման հեղեղատարը
10:53 • 24.03.12
Մարտի 23-ին՝ ժամը 23.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ճամփեզրի ջրահեռացման հեղեղատարը։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Placeholder









