«ՎԱԶ- 2102»–ը բախվել է «Միցուբիշիին» և հետո «ՈՒԱԶ»–ին . կա մեկ տուժած

10:56 • 24.03.12

Մարտի 23-ին` ժամը 14.40-ին, «ՎԱԶ- 2102» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ ճամփեզրին կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: