ԱՄՆ-ում երկու ինքնաթիռ է կործանվել. 2 զոհ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Լոնգմաունթ քաղաքի օդանավակայանի մերձակայքում երկու փոքր ինքնաթիռ է ընկել։
Վթարի հետևանքով ինքնաթիռներից մեկի անձնակազմի երկու անդամները զոհվել է, մյուս ինքնաթիռի օդաչուն փրկվել է, տեղեկացնում է Լայֆ Նյուզը։
Ինքնաթիռներից մեկը եղել է Cessna 172 մոդելի, մյուսի մակնիշը դեռ պարզ չէ։
Ոստիկանության ներկայացուցիչ Թիմ Լյուիսը նշել է, որ ողջ մնացած կին օդաչուն հոսպիտալացվել է։ Նրա առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվում։
Վթարի պատճառները ճշտվում են։ Նախնական վարկածով նրանք հավանաբար իրար են բախվել օդում:









