Բրիտանիան հնարավոր է Ասմա Ասադին զրկի քաղաքացիությունից

16:29 • 24.03.12

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հնարավորություններ է փնտրում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կնոջը` Ասմա Ասադին բրիտանական քաղաքացիությունից զրկելու համար, գրում է Daily Telegraph-ը:

Նման քայլի համար հիմք կարող է հանդիսանալ ներգաղթյալների մասին օրենսդրության մեջ առկա դրույթը, որով թույլ է տրվում անձին զրկել քաղաքացիությունից, եթե նա հանրության համար վտանգ է ներկայացնում: Փորձագետների խոսքերով, սակայն, այդ միջոցները սահմանվել են երկքաղաքացիություն ունեցող ահաբեկիչների համար: Այդ պատճառով էլ քիչ հավանական է Ասմա Ասադի դեպքում դրա կիրառումը:

Բրիտանական պարբերակը նշում է, որ երկրի ՆԳՆ-ն մշակում է նախագիծ այն դեպքերի համար, եթե Ասմա Ասադն այնուամենայնիվ որոշի մեկնել Բրիտանիա:

Ավելի վաղ Բրիտանիայի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Ասմա Ասադը, չնայած ԵՄ երկրներ մուտքի արգելքին, իրավունք ունի մեկնելու Միացյալ Թագավորություն, քանի որ այդ երկրի քաղաքացի է:

Հիշեցնենք, որ երեկ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ էր կիրառել Ասադների ընտանիքի դեմ և Բաշար ալ Ասադի կնոջը, մորը, քույրերին և մի քանի այլ մերձավորների արգելել մուտք գործել ԵՄ և սառեցրել էր եվրոպական բանկերում գտնվող նրանց հաշիվները: