Հակոբ Հակոբյանը Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է գրել ԿԸՀ

15:12 • 24.03.12

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկեց քաղաքացի Հակոբ Հակոբյանի (հայտնի «Ճոյտ» մականվամբ) դիմումը ԿԸՀ-ին, որտեղ Հակոբ Հակոբյանը, ով մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել է Էջմիածին քաղաքն ընդգրկող թիվ 19-րդ ընտրատարածքում, գտնում է, որ ՀՀ քաղաքացի, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սեդրակ Սարոյանը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովիններկայացրել է կեղծ դիմում:

Հակոբ Հակոբյանն իր դիմումում նշել է, որ Սեդրակ Սարոյանն Ազգային ժողովի նիստերի 57 տոկոսին չի մասնակցել, իսկ այդ ժամանակահատվածում՝ 15.05.2010թ.-ից մինչև 30.11.2011թ-ը, ըստ Հակոբ Հակոբյանի, Սեդրակ Սարոյանը բացակայել է երկրից:

«Նման տարբերակներ եղել է ԱԺ պատգամավորի թեկնածու Խաչիկ Սուքիասյանի, և Էդուարդ Մադաթյանի դեպքում, ովքեր նույնպես տևական ժամանակ բացակայել են հանրապետությունից»,- ասված է Հակոբ Հակոբյանի դիմումում:

Հակոբ Հակոբյանը կարծում է, որ Սեդրևակ Սարոյանի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են և այդ փաստաթղթերը նրան տրամադրել է ՀՀ ոստիկանության Էջմիածնի ոստիկանության բաժնի անձնագրային բաժանմունքը:

Հակոբ Հակոբյանն իր դիմումում ՀՀ ԿԸՀ-ին կոչ է անում հարցը քննարկել և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Այսօրվա նիստի ժամանակ ՀՀ ԿԸՀ-ն որոշեց Հակոբ Հակոբյանի դիմումը մանրամասն ուսումնասիրել և հարցը քննարկելու համար դիմումը վերահասցեագրել թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև, դիմումատուի ներկայացրած փաստարկված փաստաթղթեը վերահասցեագրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Սույն դիմումի քննարկումից բացի այսօրվա ԿԸՀ արտահերթ նիստում կար ևս երկու հարց: Առաջինը «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիմումը, որով դիմումատուները նշում են, որ պատրաստվում են գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կատարել:

Մյուս դիմումը ԿԸՀ էր ուղղարկել քաղաքացի Ռուբեն Թորոսյանը, ով միջնորդում է անվավեր Ճանաչել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության գործունեությունը, պատճառաբանելով, որ այդ կուսակցությունը միանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ինչպես նաև չունի տարածքային և մարզային կառույցներ:

Վերջին երկու դիմումները ԿԸՀ-ն մերժեց:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 6-ի ՀՀ–ում տեղի կունենա Ազգային ժողովի ընտրություններ։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կսկսի ապրիլի 8-ից:
Ն
Հակոբ Հակոբյանն իր դիմումում նշել է, որ Սեդրակ Սարոյանն ԱԺ նիստերի 57%-ին չի մասնակցել, իսկ այդ ժամանակահատվածում՝ 15.05.2010թ.-ից մինչև 30.11.2011թ-ը, Սեդրակ Սարոյանը բացակայել է երկրից: