Լիբիացիները Ստամբուլում անկարգություններ են կազմակերպել
Ստամբուլում երեկ ուշ երեկոյան ավելի քան 200 լիբիացի անկարգություններ են կազմակերպել Լիբիայի գլխավոր հյուպատոսարանի դիմաց: Նրանցից ոմանց հաջողվել է ներխուժել հյուպատոսարան, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ցուցարարները քարերով հարվածել են շինության պատուհաններին, իսկ մոտ 17 անձինք՝ ներխուժելով ներս, կոտրել են համակարգիչները և գրասենյակային այլ գույք։ Բացի դրանից նրոնք փորձել են հրդեհել շենքը։
Թուրքական ոստիկանությունը 27 ցուցարարի է ձերբակալել։
Լիբիացիների մեծ մասը Կադաֆիի բանակի կողմից վնասվածքներ ստացած մարդիկ են, որոնք Թուրքիա էին ժամանել բուժվելու նպատակով։
Թուրքիայում նրանց ամսական նյութական օգնություն է տրամադրվում, սակայն Լիբիայի գլխավոր հյուպատոսարանը դանդաղեցնում է այդ գործընթացը, ինչի հետևանքով էլ լիբիացիները ցույցեր են կազմակերպում։









