Ալերգիան օգնել է իտալացի հանցագործին բանտից շուտ ազատվել
Իտալացի հայտնի հանցագործ միլիոնատեր 56-ամյա Միկելե Այելլոն, դատապարտված լինելով 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել բանտից, ճաշացանկի մի շարք սննդատեսակներից ալերգիա ունենալու պատճառով, տեղեկացնում է The Daily Mail-ը։
2010թ.-ին Սիցիլիայում ձերբակալված Այելլոն մեղադրվում է փողերի լվացման մեջ, ինչի համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Այդուհանդերձ դեռ մեկ տարին չլրացած նրան ազատ են արձակել։
Ոստիկանության տվյալներով, Այելլոն աշխատել է իտալական մաֆիայի պարագլուխ Բերնարդո Պրովենցանոյի համար և շուրջ 800մլն եվրո է «լվացել»։
Այելլոյի դատապաշտպանն ասել է, որ բանտում մատուցվող սնունդը հակացուցված է իր պաշտպանյալի առողջությանը, քանի որ վերջինը ալերգիա ունի լոբազգիներից, սպանախից, բանջարեղենից։









