Միչիգանում թմրանյութի գնի շուրջ վեճը կրակոցների է հանգեցրել
Արևելյան Միչիգանի համալսարանի տարածքում թմրամիջոցների վաճառքի ժամանակ կրակոցներ են հնչել, արդյունքում 3 անձ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է The Guardian-ը:
Իպսիլանթիի ոստիկանության աշխատակից Թրոյ Ֆուլթոնը հայտնել է, որ բոլոր վիրավորները հոսպիտալացվել են և նրանց առողջական վիճակը կայուն է: Ֆուլթոնի հավաստմամբ մեքենայի մեջ տեղի ունեցած հրաձգության պատճառը թմրանյութերի վաճառքի ժամանակ գնի վերաբերյալ ծագած վեճն է:
Հանցագործին հաջողվել է փախչել մինչ ոստիկանների ժամանումը:









