Պակիստանում մանկական կրթական կենտրոն է փլուզվել. 16 տուժած
Պակիստանի Փենջաբ նահանգի Մուլթան քաղաքի մանկական կրթական կենտրանի փլուզման հետևանքով առնվազան 16 մարդ մնացել է փլատակների տակ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ 11 մարդ, այդ թվում 7 երեխա փրկվել են ու տեղափոխվել հիվանդանոց։ Էլեկտրականության բացակայության պատճառով փրկարարական աշխատանքները բարդացած են։
Նշվում է, որ կենտորում սովորում են 8-14 տարեկան երեխաներ։
Դեռ չի նշվում փլուզման ստույգ պատճառը։









