Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է հայ կողոպտչի

11:57 • 24.03.12

Լոս Անջելեսում սպանվել է 30-ամյա Գառնիկ Կիրակոսյանը: Նա փորձել է գողություն կատարել ծխախոտի խանութից, ապա կրակել է խանութի աշխատակից կնոջ ոտքին, ապա առևանգելով նրա Մերսեդես մակնիշի մեքենան, փորձել էր փախուստի դիմել: Ոստիկանները սկսել են հետապնդել նրան: Քիչ անց նրա մեքենան բախվել է պատին, իսկ ինքը փորձել է փախուստի դիմել ոտքով: Ոստիկանները մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ և սպանել նրան:

Ինչպես տեղեկացնում է LA Daily news-ը, Կիրակոսյանը ծխախոտի խանութից գողություն կատարելու համար ձերբակալվել էր նաև 2002 թվականին: Նա ազատ է արձակվել 2005 թ.-ի հոկտեմբերին, իսկ հաջորդ կողոպուտը կատարել է 2006 թ.-ի ապրիլին:

Հերթական անգամ Կիրակոսյանը ձերբակալվել է 2011 թ.-ի հունվարին` անօրինական զենք պահելու և թմրամիջոցներ օգտագործելու մեղադրանքով:

Վերջին անգամ նա ձերբակալվել է փետրվարի 2-ին` բայց նույն օրը ազատ է արձակվել 50 հազ դոլար երաշխավորագիր վճարելուց հետո: