Հանրապետությունում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

10:47 • 24.03.12

Այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը և Գեղարքունիքի մարզում Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միջպետական մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: