Շաուրմա պատրաստողը դանակով հարձակվել է ռուս ոստիկանի վրա

22:25 • 24.03.12

Մոսկվայի Բիբիրևո շրջանում շաուրմա պատրաստողը շաուրմա պատրաստելու դանակով հարձակվել է տարածքային ոստիկանի վրա իրեն նկատողություն անելու համար, տեղեկացնում է Взгляд-ը:

Գիշերը տուն վերադառնալիս ռուս ոստիկանը Լեսկովի փողոցում նկատողություն է արել շաուրմա վաճառողին: Նրանց միջև վեճ է առաջացել, և Տաջիկստանի 27-ամյա քաղաքացին` շաուրմա պատրաստողը, դանակով հարձակվել է իրավապահի վրա:

24-ամյա ոստիկանը հիվանդանոց է տեղափոխվել` ձախ ձեռքի մատների և փորի կտրվածքներով: Որոշվում է քրգործ հարուցելու հարցը: