Աճուրդի է հանվել Լոնդոնի` վան Գոգի ապրած տունը
Լոնդոնի Բրիքսթոուն թաղամասում գտնվող Վինսենթ Վան Գոգի տունը առաջին անգամ 65 տարվա ընթացքում կհանվի վաճառքի Սովիլզ աճուրդում, տեղեկացնում է The Guardian-ը:
Այդ տանը տաղանդավոր նկարիչն ապրել է իր քրոջ` Աննայի հետ 1873-74թթ.: Իր եղբորն ուղարկված նամակներից մեկում Վան Գոգը գրել է, որ «մի հրաշալի տանն է ապրում և իրեն շատ լավ է զգում»:
Այստեղ բնակվելու ընթացքում նա սիրահարվել է տանտիրուհու դստերը և իր սիրելիին Ջոն Քիթսի ռոմանտիկ բանաստեղծություններից է ուղարկել: Սակայն աղջիկը անպատասխան է թողել երիտասարդ Վան Գոգի զգացմունքներն և շուտով նկարիչը տեղախոխվել է Քենինգթոն:
Տունն վերանորոգման կարիք ունի: Երբևէ վերանորոգված չլինելու շնորհիվ այն ամբողջովին արտացոլում է վիկտորիական դարաշրջանի ոգին: Տունն ունի բավական պարզ հատակագիծ:
Աճուրդի կազմակերպիչները ակնկալում են այն վաճառել ավելի քան 400 հազար ֆունտ սթեռլիգով:









