Թուլուզցի ահաբեկչի սպանած զինծառայողի հղի ընկերուհուն թույլատրել են հետմահու ամուսնանալ

01:05 • 24.03.12

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում իսլամիստ Մոհամեդ Մերայի կողմից սպանված 3 զինծառայողներից մեկի հղի ընկերուհուն կթույլատրվի նրա հետ հետմահու ամուսնություն կնքել:

Կնոջ դատապաշտպանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նման թույլտվություն է տվել երկրի օրենսդրությանը համապատասխան, քանի որ Ֆրանսիայի օրենսդրությունը հատուկ պայմաններում նման ամուսնություններ արտոնում է:

Հետմահու ամուսնությունների առանցքային պատճառը հղի հարսնացուի երեխաների լեգիտիմացումն է:

Հիշեցնենք, որ հինգշաբթի ֆրանսիացի ոստիկանները ոչնչացրել էին իսլամիստ Մոհամեդ Մերային, որին վերագրվում է 7 մարդու սպանություն Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում` 3 զինվորական և հրեական քոլեջի սաներ և ուսուցիչ: