Խոշոր ավտովթար Ալժիրում. մոտ 20 զոհ

17:48 • 25.03.12

Ալժիրի արևմուտքում` Տիարեթ քաղաքից ոչ հեռու, այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է նվազագույնը 19, վիրավորվել ավելի քան 30 մարդ, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախնական տվյալով` ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է ձորը:

Ալժիրում ավտոպատահարների հետևանքով տարեկան մահանում է մոտ 4.000 մարդ: Որպես դրա դեմ պայքարի միջոց` երկրի իշխանություններն ավելացրել են երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները, սակայն այս քայլը դեռ չի օգնել փոխել իրավիճակը: