Քոֆի Անանը այցելել է Մեծ թատրոն

01:34 • 25.03.12

Այսօր Մոսկվա այցելած ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը այցելել է Մեծ թատրոն, տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Մեծ թատրոնի վերանորոգված բեմում նա դիտել է «Փարիզի հուրը» բալետը, որը նվիրված է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը:

Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է Անանի հանդիպումը ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ, որի ժամանակ կողմերը կքննարկեն Սիրիայի ճգնաժամը:

Նախագահ Մեդվեդևից բացի վաղը Անանը կհանդիպի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Մոսկովյան բանակցություններից հետո Անանը կմեկնի Պեկին:

Քոֆի Անանը դիվանագիտության վետերան է, 1997-2006 թթ. զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: