Աբխազիայում մեծարել են հայոց լեզուն
Աբխազիայում Հայերի միության նախագահ Խաչիկ Մինասյանի նախաձեռնությամբ, Սուխումիի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում անցկացվել է հայոց լեզվին նվիրված միջոցառում:
Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթը, Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվել է լեփ- լեցուն դահլիճում: Երեք ժամ տևած միջոցառման ընթացքում Աբխազիայի գրեթե բոլոր հայկական դպրոցների սաների մասնակցությամբ հնչել են հայ հայտնի բանաստեղծների` մայրենիին նվիրված ստեղծագործությունները:









