Եգիպտոսում իրանական հետքով ահաբեկչական ցանց է բացահայտվել

23:48 • 25.03.12

Եգիպտոսի երկու քաղաքացիներ են ձերբակալվել Սուեզի ջրանցքով անցնող իսրայելական նավի դեմ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով, այս մասին հաղորդում է Al-Ahram պարբերականը:

Ըստ պարբերականի՝ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ահաբեկչական գաղտնի ցանց է բացահայտվել, որի թիրախը պետք է լինեին Սուեզի ջրանցքով անցնող օտարերկրյա նավերը:

REGNUM գործակալությունը հաղորդում է, որ ահաբեկչական խումբը ստեղծված է իրանական հատուկ ծառայությունների կողմից:

Իսրայելական նավի վրա հարձակման կազմակերպման մեջ կասկածվող ձերբակալված անձինք, ըստ ԶԼՄ-ների, հավաքագրված են եղել իրանական հատուկ ծառայությունների կողմից:

Ներկայումս հետախուզվում է տվյալ գործի երրորդ մասնակիցը, ում ահաբեկչությանը մասնակցելու համար 50 մլն եգիպտական ֆունտ է առաջարկվել ($8 մլն):

Կասկածյալները ժխտել են իրենց մեղքը: Հետաքննությունը շարունակվում է: