Հնդկաստանում կամուրջ է փլուզվել. կան զոհեր ու վիրավորներ
Առավոտյան Հնդկաստանի հյուսիսում` Ուտարաքանդ նահանգում, կառուցվող կամրջի փլուզման հետևանքով մահացել է նվազագույնը 6, վնասվածքներ ստացել 17 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ըստ հնդկական ոստիկանության` զոհերի ու վիրավորների մեծ մասը բանվորներ են:
Նախնական տվյալներով` ողբերգության պատճառ կարող էր լինել շինանյութերի ցածր որակը: Իշխանությունները կարգադրել են հետաքննություն անցկացնել ու բացահայտել մեղավորներին:









