Իրանը կենսավառելիք է արտադրում

15:59 • 25.03.12

Իրանը դարձել է կենսավառելիք արտադրող աշխարհի յոթերորդ երկիրը, հայտնում է IRIB կայքը: Նշենք, որ կենսավառելիք են արտադրում ԱՄՆ-ն, Բրազիլիան, Շվեդիան, Նորվեգիան, Չինաստանն ու Հնդկաստանը:

Իրանը կենսավառելիքի նմուշն արտադրել էր մոտ կես տարի առաջ և այժմ սկսել է դրա ամբողջական արտադրությունը: Տարեկան 10000 մլն լիտր արտադրական հզորությամբ գործարանը գտնվում է Խուզեստան նահանգում:

Կենսաէթանոլը կպատրաստվի երկրի հարավում աճեցվող շաքարեղեգի հիման վրա: