Արևմուտքը Լիբիան բախտի քմահաճույքին է մատնել
Լիբիայում Կադաֆիի ռեժիմի անկումից հետո Արևմուտքը երկիրը բախտի քմահաճույքին է մատնել: Այս մասին, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Լիբիայի հակակադաֆիստական ուժերի` միավորված լիբիական ապստամբների հրամանատար, երկրի փոխվարչապետ Մահմուդ Ջիբրայիլը:
«Լիբիան բախտի քմահաճույքին թողնելը ճակատագրական սխալ է», - հայտարարել է Ջիբրայիլը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, արևմտյան բարձրաստիճան դիվանագետների և գործիչների ներկայությամբ:
«Ռեժիմի անկմամբ փլուզվեց նաև պետությունը, սակայն Կադաֆի սպանությունից անմիջապես հետո բոլոր արտասահմանյան դաշնակիցները Լիբիայից անհետացան», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Միավորված պաշտպան» գործողությունը մեկնարկել էր 2011թ. մարտի 31-ին: Չնայած Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում էր Լիբիայի գործողությունը 90 օրում ավարտել, այն 7 ամիս տևեց: Գործողության շրջանակներում ավելի քան 26 հազար ռազմական օդուժի թռիչք իրականացվեց, որից 10 հազարի ժամանակ օդային հարվածներ եղան: ՆԱՏՕ-ի զեկույցների համաձայն, Լիբիայում 5900 «ռազմական թիրախ» է ոչնչացվել: Գործողությունն ավարտվեց միայն երկրի ղեկավարի ֆիզիկական ոչնչացումից հետո:
Ներկայում Լիբիա պետությունը ուղղակիորեն անհետանում է աշխարհի քարտեզից: Արևմտյան շրջանները հայտարարել են Տրիպոլիից իրենց անկախության վերաբերյալ: Եվրոպական փորձագետները նշում են, որ չափազանց մեծ է Սոմալիի և նույնիսկ ավելի վատթար իրավիճակի գոյություն Լիբիայում, որտեղ արագ առաջանում են «անկախ հողեր»՝ տեղի ցեղախմբերի կառավարման ներքո: Նման տարածքները դառնում են քրեական կեղծ պետություններ` մասնագիտացած ծովահենության, մարդկանց, զենքի, թմրամիջոցների, հազվագյուտ հանածոների և անօրինական առևտրի այլ ոլորտներում:









