Տրիպոլիում աշխարհազորայինները թուրքական հյուրանոց են գրոհել
Լիբիայում աշխարհազորայինները երեկ հարձակվել են մայրաքաղաքի թուրքական «Ռիքսոս» հյուրանոցի վրա, հաղորդում է CNN-ը:
Հեռուստակայանի տվյալներով, «լյուքս» դասի այս հյուրանոցում էր բնակվում աշխարազորայիններից մեկը` Ալի Դաու Զինթանին: Հյուրանոցի տնօրինությունը պահանջել էր, որ կամ նա մեկ ամսյա բնակության համար վճարի, կամ ազատի համարը: Զինթանին լքել էր հյուրանոցը, սակայն շուտով վերադարձել էր մի քանի տասնյակ զինված անձանց ուղեկցությամբ:
Նրանք կոտրել են հյուրանոցի դռները, ներխուժել նախասրահ և կրակ բացել: Կրակահերթերից զոհեր կամ վիրավորներ, նախնական տվյալներով չկան, սակայն հյուրանոցի գործադիր տնօրեն Շուքյուր Քոչաքը ծեծվել և առևանգվել է (զինված խմբավորումը դա որակել է, որպես հարցաքննության համար տարհանում):
Քոչաքին ազատ են արձակել միայն երբ աշխարազորայինների գործողությունները բողոքարկել է թուրքիայի դեսպանատունը: Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդուլ Ջալիլը այցելելու է հյուրանոց, որ պաշտոնական ներողություն հայցելու համար:









