Բելառուսական ընդդիմությունը Մինսկում երթ է անցկացրել

17:03 • 25.03.12

Բելառուսի Հանրապետության հռչակման 94-րդ տարեդարձի կապակցությամբ, երկրի ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր արտոնված երթ են անցկացրել, որն ավարտվել է Մինսկի Ժողովուրդների պուրակում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ոչ պաշտոնական տվյալներով` երթին մասնակցել է մոտ 1.500 մարդ, սակայն Ներքին գործերի քաղաքային վարչության տվյալով` մասնակիցների թիվը 400-420 է:

Երթին մասնակցել են մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Մասնակիցները ձեռքներին բռնել են «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական շարժման սպիտակ-կարմիր- սպիտակ դրոշները: