Նախագահը պատվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակը
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 5-րդ տարելիցն է:
Այս կապակցությամբ Երևանի` Կոմիտասի անվան պանթեոն այսօր այցելեցին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք նախարարներ ու այլ պաշտոնյաներ: Ներկա էին նաև Մարգարյանի ընտանիքի անդամներ:
Հոգեհանգստի կարգից հետո նախագահն ու պաշտոնատար այլ անձինք ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:









