Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

12:33 • 26.03.12

Մարտի 25-ին՝ ժամը 08.11-ին, «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի 10 ՏՍ 837 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` «1-03» ծառայության բրիգադը մեքենայի վարորդ` 1978թ. ծնված Արսեն Բարսեղյանին տեղափոխել է Սպիտակի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է: