Աֆղանստանում այսօր ՆԱՏՕ-ի արդեն երրորդ զինծառայողն է սպանվել
Աֆղանստանում այսօր ՆԱՏՕ-ի զորախմբի արդեն 3-րդ զինծառայողն է սպանվել տեղի ոստիկանի կողմից: Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուղիչները հայտնել են, որ զինծառայողը, ում ինքնությունը դեռևս ճշտված չէ, սպանվել է երկրի արևելքում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Այսօր՝ ավելի վաղ, աֆղանական բանակի համազգեստով մի մարդ սպանել էր միջազգային խաղաղապահ ուժերի երկու զինվորականի: Հարձակումը տեղի էր ունեցել երկրի հարավում` Հելմենդ մարզում տեղակայված համատեղ ռազմական բազաներից մեկում, որտեղ աֆղանական զինվորը կրակ էր բացել բրիտանացի զինծառայողների խմբի ուղղությամբ՝ սպանելով նրանցից 2-ին:









