Ռուսաստանի և Բելառուսի միջև օդային հաղորդակցությունը դադարեցված է
Փոխադարձ համաձայնության չգալու հետևանքով Մոսկավայի և Մինսկի միջև օդային հաղորդակցությունը դադարեցված է: Այս մասին հայտնել են Բելառուսի ազգային ավիափոխադրող «Բելավիայի» շտաբ-բնակարանում, տեղեկացնում է Վզգլյադը:
Այսօր առավոտյտյան նախատեսված` «Բելավիայի» չվերթը հետաձգվել է: Այս պահի դրությամբ Բելառուսի և Ռուսաստանի ներկայացուցիչները փորձում են լուծել խնդիրը:
Ռուսաստանի որոշմանն ի պատասխան, Բելառուսի ավիացիոն իշխանությունները արգելել են ռուսական բոլոր ավիաընկերություններին կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Բելառուս:









