Քոֆի Անանը չգիտի, թե ով է զինում Սիրիայի ընդդիմությանը

20:44 • 26.03.12

Արաբական երկրները սիրիական ընդդիմությանը զենք չեն մատակարարում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Քոֆի Անանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Հնարավոր է, որ զենք ու տեխնիկա մատակարարվում է, սակայն ես չեմ կարող ձեզ ասել թե որտեղից: Տարածաշրջանի երկրների կառավարությունները, որոնց հետ ես շփվել եմ, ինձ ասել են, որ դեռ չեն պատրաստվում դա անել»,- հայտարարել է Անանը:

Միևնույն ժամանակ նա Քաթարին և Սաուղյան Արաբիային կոչ է արել աջակցել Սիրիայում իր առաքելությանն: «Ես բոլորին խնդրում են հարգել խաղաղ գործընթացը»,- ասել է Անանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը գոհունակություն է հայտնել ՌԴ կատարած իր այցի և ՌԴ նախագահի ու արտգործնախարարի հետ տեղի ունեցած շփումների առիթով:

«Նրանք ինձ ասել են, որ ինձ հետ կաշխատեն և կողմերին համագործակցության կոգեշնչեն»,- նշել է Քոֆի Անանը: