Մարմարաշենում 68-ամյա տղամարդը հողամասում խոտ այրելիս հագուստն է այրել ու ծանր այրվածքներ ստացել

11:17 • 26.03.12

Մարտի 24-ին, ժամը 17.30-ին, Հանրապետական այրվածքների կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից ծանր այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 68-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, պարզվել է, որ նա այրվածքներն ստացել է հողամասում խոտ այրելու ընթացքում հագուստն անզգուշորեն այրվելու հետևանքով: Կատարվում է քննություն: