Բրազիլիայում ձերբակալվել է «շիկահերների բանդայի» պարագլուխը
Բրազիլացի ոստիկանները ձերբակալել են երկու տղամարդու և մեկ կնոջ, որոնք կասկածվում են բրազիլական մամուլում «Շիկահերների բանդա» անունը ստացած հանցավոր խմբի ստեղծման մեջ, հայտնում է Sky News-ը:
Հետաքննության համաձայն` ձերբակալված տղամարդկանցից մեկը համակարգել է հանցավոր խմբի գործողությունները: Խմբի անդամներն են եղել մի քանի շիկահեր կանայք:
Կրթված ու մի քանի լեզուների տիրապետող շիկահերները «որսի էին դուրս գալիս» Սան Պաուլուի ու Ռիո դե Ժանեյրոյի առևտրի կենտրոններ, որտեղ ծանոթանալով այցելուների հետ` նրանց առևանգում էին ու ստիպում տալ իրենց վարկային քարտերի գաղտնաբառերը, ինչից հետո կանայք ու նրանց առաջնորդը կամ քարտերից հանում էին գումարը, կամ դրանց օգնությամբ գնում շքեղության տարատեսակ իրեր:
2008 թ.-ից գործող բանդային վերագրվում է 54 նմանատիպ դեպք: Ոստիկանություն է դիմել միայն 21 տուժած:









