Ջեյմս Քեմերոնը Մարիանյան իջվածք սուզված երրորդ մարդն է աշխարհում

10:23 • 26.03.12

Հոլիվուդյան աշխարհահռչակ կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնն իր նոր նախագծի շրջանակներում սուզվել էր խաղաղ օվկեանոսի, աշխարհի ամենախորը կետը` Մարիանյան իջվածքը, որի խորությունը կազմում է շուրջ 11կմ, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

«Շնորհավորում ենք, աշխարհի ամենախորը կետը սուզվելու կապակցությամբ», - իր բլոգում գրել է Deep Sea Challenge ընկերությունը, որը հանդիսանում է սուզման կազմակերպիչը:

Մարիանյան իջվածքն ավելի վաղ հաջողվել էր հաղթահարել միայն շվեյցարացի Ժակ Պիկարին և ԱՄՆ ռազմածովային ուժերի կապտան Դոն Ուոլշին, 1960թ.: 

Հիշեցնենք, որ Կամերունը հանդիսանում է այնպիսի եկամտաբեր ֆիմլմերի հեղինակ, ինչպիսիք են` «Տիտանիկը», «Ավատարը», «Տերմինատոր 2» և այլն: