Երկրաշարժ Չիլիում. զոհերի մասին դեռ հայտնի չէ

10:52 • 26.03.12

Չիլիի կենտրոնական հատվածում 7.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է The Guardian-ը:

Ցնցումները զգացվել են մայրաքաղաք սանտյագոյում: Երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը հայտարարել է, որ երկրաշարժի արդյունքում ցունամի չի առաջացել, սակայն ափամերձ շրջանների բնակչությունը նախապես տարհանվել է:

Երկրաշարժի էպիկենտրոնըհյուսիս արևելյան Տալկա քաղաքից 103 կմ հեռու`10կմ խորության վրա է:

Նույն տարածքում 2010թ.-ին 8.8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում առաջացած ցունամին խլել է 500 մարդկային կյանք: