Եկատերինբուրգի դատարանում բացվել է Ռուսաստանի առաջին հաշտեցման սենյակը
Ռուսաստանում` հաշտեցման առաջին սենյակն է բացվել Եկատերինբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանի շենքում:
Սենյակը նախատեսված է երկու կողմերի վեճի խաղաղ կարգավորման համար: Այսուհետ քաղաքացիական գործերով երկու կողմերը կարող են դիմել անկախ միջնորդին՝ համաձայնություն կնքելու համար, որը ձեռնտու կլինի դատավարության մասնակից բոլոր կողմերին: Համաձայնության գալուց հետո այն կհաստատվի դատական կարգով:
Դատական պրակտիկան ցուց է տվել, որ կողմերի համաձայնության գալը դատական կարգով չի բողոքարկվել:
2012 թ.-ին հաշտեցման սենյակներ նախատեսված է ստեղծել նաև Եկատիրինբուգի նաև այլ դատարաններում, գրում է vesti.ru-ն:









