Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում առաջատարը ՊԱԿ-ի նախկին ղեկավարն է

00:51 • 26.03.12

Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում ձայների 40%-ի հաշվարկով առաջատարն է. նա ստացել է մասնակիցների 41,94%-ի քվեն, «ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է հանրապետության ԿԸՀ-ի ղեկավար Բելա Պլիևան:

Պլիևան նշում է, որ մյուս երեք թեկնածուները` Մարդու իրավունքների պաշտպան Դավիթ Սանակոևը, Ռուսաստանում Հարավային Օսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Մեդոևը և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը, համապատասխանաբար ստացել են ընտրությունների մասնակիցների 25,36%, 23,8% և 5,62% քվեները:

«Ընտրությունների մասնակցության ընդհանուր ցուցանիշը 67,53% է»,- հայտարարել է Հարավային Օսիայի ԿԸՀ-ի ղեկավար Բելա Պլիևան: