Եվրագոտուց Հունաստանի դուրս գալն աղետալի կլինի. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բրիտանական BBC -ի հետ զրույցում ասել է, որ եթե Հունաստանը լքի եվրագոտին, ապա դա աղետալի կլինի:
Նրա խոսքով, եթե նման բան տեղի ունենա, ապա անմիջապես հարց կառաջանա` ո՞վ է հաջորդը:
Ի դեպ, Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարներն այս շաբաթ կհանդիպեն` քննարկելու կայունացման հիմնադրամը մեծացնելու հարցը: Հիմնադրամը միտված է օգնելու խնդիրների առաջ կանգնած երկրներին:
Միևնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը հասկացնել է տվել, որ չի պատրաստվում մեծացնել եվրագոտու երկրներին աջակցությունը:









